-
25.02.2014|
11:27
Սրտանոթային և սիրտ-թոքային անբավարարությունների, ինչպես նաև սրտի իշեմիկ հիվանդությունների ամենատարածված պատճառներից է ալկոհոլի ու ծխախոտի չափից շատ օգտագործումը, որոնք բացասաբար են անդրադառնում մեզ վրա: Մասնավորապես ծխախոտի բացասականությունը բացատրվում է այսպես. յուրաքանչյուր ծխած գլանակից հետո անոթները նեղանում են մոտավորապես 30 րոպե, ինչի պատճառով դժվարանում է արյան նորմալ շրջանառությունը:
-
24.02.2014|
18:33
Կարևորելով կադրերի մասնագիտական կարողությունները, միջազգային չափանիշներին համապատասխանեցումը և հանրությանը բարձրորակ առողջապահական ծառայության մատուցումը`«Նաիրի» բժշկական կենտրոնը հետամուտ է աշխարհի զարգացած կլինիկաների առաջատար մասնագետների հետ համագործակցության իր որդեգրած քաղաքականությանը:
-
23.02.2014|
13:03
Գլյուկոզայի նոր, հրաշագործ հատկությունները գիտնականները բացահայտել են վերջերս՝ հետազոտելով մի խումբ նորածինների: Պարզվել է, որ ցավը թեթևացնելու կամ չեզոքացնելու համար անհրաժեշտ է ընդամենը մի փոքր չափաբաժին գլյուկոզա կամ գլյուկոզա պարունակող հեղուկ տալ երեխային:
-
23.02.2014|
12:55
Բժիշկների կարծիքով, ճակնդեղը կամ, ինչպես ընդունված է մեզանում, բազուկը, հարուստ է վիտամիններով և միկրոէլեմենտներով, որոնք անչափ կարևոր են մարդու օրգանիզմի համար:
-
22.02.2014|
23:40
Ամերիկյան կարգավորիչ մարմինները կասկած են հայտնում հնդկական դեղերի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ՝ գրում է meddaily.ru-ն:
-
21.02.2014|
10:41
«Չեմ կարող արտահայտել իմ շնորհակալական խոսքերը։ Խնդրում եմ՝ իմ փոխարեն խոսքեր ընտրեք. բոլորն էնքան հոգատար էին, էնքան ջերմություն ցուցաբերեցին, որ ես չզգացի, որ հիվանդանոցում եմ»,- արցունքներն ու ժպիտն իրար խառնած՝ մեզ հետ զրույցում ասաց ՌՈՒԶԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ՝ Դավթի մայրը։ Աշխարհում մոր համար երևի թե չկա ավելի մեծ երջանկություն, քան մահվան շեմից կյանք վերադարձած երեխայի բուժումը։
-
19.02.2014|
16:08
Սիրտն ինքնին շատ հետաքրքիր օրգան է կամ, ինչպես սրտաբաններն են սիրում անվանել,մխոց: Ամեն օր սիրտը տասնյակ լիտր արյուն է շրջանառում և մատակարարում գրեթե ողջ՝ մոտավորապես 75 տրիլիոն բջիջներին: Արյան մատակարարումը բացակայում է միայն աչքի եղջրաթաղանթում:
-
16.02.2014|
12:20
Ինչպես Բուֆալոյի համալսարանի փորձագետների կողմից սահմանված վերջին ուսումնասիրությունն է փաստում, սուրճի սիրահարները կանգնած են առողջական լուրջ վտանգի առաջ: Սև ըմպելիքի հանդեպ հակումը դառնում է նրանց մոտ կախվածություն, ինչպես լինում է օրինակ, ալկոհոլի, հոգեմետ դեղերի կախվածության ժամանակ: Փորձագետներն իրենց ուսումնասիրոթյունների ընթացքում հետևել են 18-45 տարեկան 226 մասնակիցների:
-
13.02.2014|
16:23
Բրիտանական խորհրդարանը ձայների մեծամասնությամբ աջակցել է ավտոմեքենաներում և երեխաների ներկայությամբ ծխելն արգելելու գաղափարը: Քվեարկության արդյունքներն ունեն խորհրդատվական բնույթ: Միևնույն ժամանակ, կառավարությունը կարող է նաև արգելք կիրառել Անգլիայի և ՈՒելսի տարածքում:
-
13.02.2014|
11:47
Պետական առողջապահական գործակալության համար 2013-ը հագեցած ու արդյունավետ էր։ Կարևոր է, որ տարիներով կուտակված ռազմավարական շատ հարցեր լուծումներ ստացան, ֆինանսավորման և բժշկական ծառայությունների որակի գնահատման նոր, ավելի արդար ու հավասարակշռված մեխանիզմներ սահմանվեցին։ Համակարգային այդ բարեփոխումների արդյունքներն ավելի ուշ տեսանելի կլինեն, և մեր բնակչությունը որակական նկատելի առաջընթաց կարձանագրի պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կազմակերպման, բուժման արդյունավետության բարձրացման գործում։